«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, Հայաստանի ապակառուցողական քաղաքականության արդյունքն է», այս մասին հոկտեմբերի 2-ին Al Jazeera- ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Սա մեր հողն է: Ես ասացի, որ հիմա մեր վերադարձը սկսվում է: Համոզված եմ, որ այդ տարածքներից տարհանված բոլոր մարդիկ կվերադառնան: Հետդարձի ճանապարհ չկա, քանի որ ամեն ինչ քանդված է: Ամեն ինչ: Ոչ մի շենք չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Իհարկե, մենք կօգնենք վերակառուցել քաղաքներն ու գյուղերը, վերականգնել նրանց նախկին անունները: Քանի որ հայերը մշակութային ցեղասպանություն են իրականացրել մեր դեմ: Նրանք ոչնչացրին գրավյալ տարածքներում գտնվող բոլոր մզկիթները: Նրանք փոխել են մեր քաղաքների և գյուղերի անունները: Բոլոր անունները կվերադարձվեն: Մենք կվերադառնանք մեր հողերը: Սա մեր օրինական իրավունքն է: Սա մեզ համար պատմական խնդիր է, և ես վստահ եմ, որ դրան կհասնենք»: