Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված
  Էրդողան.  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված
10:26     10 11 2025    
Ներկայումս Ղարաբաղում նկատվում է զգալի զարգացում, և այդ հաջողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդության ցուցիչ են։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Բաքվից վերադառնալուց հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, տեղեկացնում է Haber Global-ը։

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում կարևոր նվաճում էր ոչ միայն երկրի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ամենասկզբից աջակցել է Բաքվին.

«Մենք ասացինք. Թուրքիան մինչև վերջ կանգնած է Ադրբեջանի կողքին, և մենք պահեցինք մեր խոսքը»։

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից ի վեր տարածաշրջանում ամրապնդվել են խաղաղության և զարգացման միտումները։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում է Բաքվի հետ խիստ համակարգված.

«Հաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համակարգված»։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում վերականգնման և վերափոխման դինամիկայից՝ նշելով, որ այդ գործընթացները մեծ նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի կայունության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Հայաստան  


Լրահոս