Ալիևը՝ Ղազախստանում
  Ալիևը՝ Ղազախստանում
16:31     20 10 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում է Ղազախստանում՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով, հաղորդում է Zinvor.info-ն։

Հոկտեմբերի 20-ին Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Armenia.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Աստանայի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևի պատվին շարվել է պատվո պահակախումբ։ Պետության ղեկավարին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Պատվո պահակախումբը զինվորական քայլերգի հնչյունների ներքո անցել է նախագահների առջևից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը (Ակորդա), այցի ընթացքում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաև Բարձրագույն միջպետական խորհրդի նիստին և ղազախա-ադրբեջանական բիզնես ֆորումին։

Ղազախստան այցից առաջ Իլհամ Ալիևը բացառիկ հարցազրույց է տվել «Կազինֆորմ»-ին, որում խոսել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, տրանսպորտի, լոգիստիկայի և նավթագազային ոլորտներում համագործակցության արագ զարգացման, ինչպես նաև կանաչ էներգիայի ոլորտում համատեղ աշխատանքի հեռանկարների և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ղազախստան