Հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը և կրակել մեր դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ
 Հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը և կրակել մեր դիրքերի ուղղությամբ.  Ադրբեջանի ՊՆ
10:54     28 07 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին:

«Ընդունել ենք ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին 10:00-ից (Բաքվի ժամանակով) հրադադար հայտարարելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այնուամենայնիվ, հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը և կրակել մեր դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով լրացուցիչ տանկեր և 120 մմ ականանետներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ՊՆ  


Լրահոս