Փաշինյան. Երևանն ու Բաքուն պետք է տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր հաստատեն
  Փաշինյան.  Երևանն ու Բաքուն պետք է տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր հաստատեն
17:19     10 10 2025    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքը և շնորհակալություն հայտնել խաղաղության օրակարգին աջակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաշինյանը ԱՊՀ ղեկավարներին մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերը, այդ թվում՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Փաշինյանը հույս է հայտնել, որ Սպիտակ տանը նախաստորագրված «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Միևնույն ժամանակ, նշել է վարչապետը, Երևանն ու Բաքուն պետք է զարգացնեն փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը, լուծեն մարդասիրական հարցերը։

«Սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերը աստիճանաբար կլուծվեն», - հավելել է նա։

Նա նաև շնորհավորել է ԱՊՀ բոլոր անդամ պետություններին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Երևան   Բաքու  


Լրահոս