Փորձագետ. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է
|
|
Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է՝ Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար:
|
Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ցանկանում են, որպեսզի Հայաստանի հարավով երկաթուղային ճանապարհ անցնի: «Այնտեղ մոտ 40 կմ է: Այդ երկաթուղային ճանապարհը կհասնի մինչեւ Թուրքիա: Նրանք նաեւ ցանկանում են, որպեսզի այդ ճանապարհը չհսկեն հայերը: Ահա թե որն է Բաքվի նպատակը: Սակայն պետք է նաեւ հասկանալ, որ Ադրբեջանն այդքան էլ մտահոգված չէ Հայաստանի տնտեսական զարգացմամբ եւ Հայաստանից ՌԴ ճանապարհների բացմամբ»,-նկատեց Իսկանդարյանը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Նախիջեւան
Հայաստան