Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան
  Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան
14:01     15 09 2025    
Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան։

Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Այցի շրջանակներում Սելչուկ Բայրաքթարօղլուն մասնակցել է՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի Բաքու ժամանման և քաղաքի բոլշևիկյան օկուպացիայից ազատագրման 107-ամյակին նվիրված արարողությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը նշել է, որ բանակի գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուի այցը կնպաստի՝ երկու երկրների բանակների միջև կապերի հետագա ամրապնդմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս