Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Այդ հարցում կարծում ենք, որ նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված կուսակցությունների մասով»,–ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, հանդիպմանը քննարկել են տարբեր կազմակերպչական հարցեր, շատ մանրամասներ այս փուլում չեն քննարկել, սակայն այդ հանձնաժողովը ստեղծելու որոշումը կա և առանձին հանձնաժողով է լինելու։
Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենալու հանձնաժոովի նախագահի պաշտոն, ունենալու է տեղակալ ունենալու հնարավորություն, հետևաբար, ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է ԱԺ փոխնախագահ ունենալու հնարավորություն տալ երրորդ խմբակցությանը։