«Հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Բասարգեչարի շրջանի Յուխարը Շորջա գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերից պարբերաբար դիպուկահար հրացաններից ու գնդացիրներից կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը՝ Քելբեջարի շրջանի Զեյլիկ գյուղի ուղղությամբ»:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, փոխանցում է
Zinvor.info-ն:
Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել, պատասխան կրակով ճնշվել է հակառակորդի դիմադրությունը: