Ադրբեջանի ՊՆ մի շարք զինծառայողներ նշանակվել են սպայական բարձր պաշտոնների
 Ադրբեջանի ՊՆ մի շարք զինծառայողներ նշանակվել են սպայական բարձր պաշտոնների
18:58     23 07 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել մի շարք զինծառայողների սպայական բարձր պաշտոնների նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, գեներալ-լեյտենանտ Օսմանով Նիզամ Ռամազան օղլուն ազատվել է Շտաբի պետի տեղակալի - Մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ – Նյութատեխնիկական ապահովման վարչության պետ:

Գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն ազատվել է Մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից և նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալ - Ցամաքային զորքերի հրամանատար:

Գեներալ-մայոր Ալիև Ազեր Ալի օղլուն ազատվել է Ռազմական ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել օպերատիվ գլխավոր վարչության պետ:

Գեներալ-մայոր Սեյիդով Քանան Ալիհուսեյն օղլուն ազատվել է հատուկ նշանակության ուժերի հրամանատարի առաջին տեղակալի, շտաբի պետի պաշտոնից և նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ՊՆ  


Լրահոս