Պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Աբրահամյան
|
|
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։
|
Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։
Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։
Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին»։
Հեշթեգներ.
Փաշինյան-Պուտին