Տասնյակ միլիոններ են հատկացվել Ադրբեջանի զինծառայողների բնակարանով ապահովմանը
Այս մասին հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով «2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» օրենքի նախագծին, որը քննարկվել է այսօր՝ տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական կոմիտեի նիստում։
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական բանակի զինծառայողների սոցիալական պաշտպանության ամրապնդման միջոցառումների շրջանակներում, որոնք իրականացվել են Ադրբեջանի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրի համաձայն, 2024 թվականի պետական բյուջեից՝ զինծառայողներին բնակարանով ապահովելու հետ կապված ծախսերի համար հատկացվել է 35 միլիոն մանաթ։
Այս միջոցներն օգտագործվել են ընդհանուր առմամբ 512 լիովին վերանորոգված բնակարաններ գնելու համար, որոնք գտնվում են Պետական բնակարանային գործակալության տրամադրության տակ։ Ձևակերպվել է այս բնակարանների զինծառայողների սեփականությանը փոխանցումը։