Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանին
 Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանին
09:41     27 05 2025    
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հերթական գարնանային նստաշրջանը անցկացվում է ամերիկյան Դեյթոն քաղաքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Դաշինքում Ադրբեջանի ներկայացուցչության էջում։

Նստաշրջանին մասնակցում են՝ ՆԱՏՕ-ի 32 անդամ և գործընկեր երկրների պատվիրակություններ։ Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացված է՝ Միլլի Մեջլիսի և ՆԱՏՕ-ում երկրի ներկայացուցչության պատվիրակությամբ։

Միջոցառման շրջանակներում քննարկումներ կանցկացվեն՝ Դեյթոնի խաղաղության համաձայնագրի 30-ամյակին նվիրված, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների հարցեր, դաշինքի պաշտպանության ամրապնդումը, պաշտպանական ծախսերի ավելացումը, զսպման քաղաքականությունը, գլոբալ ահաբեկչության դեմ պայքարը, Սևծովյան տարածաշրջանում առկա սպառնալիքները, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ գործընկերության հեռանկարները, ռուս-ուկրաինական պատերազմը և այլն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս