Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ «Իսլամաֆոբիա. նախապաշարմունքների բացահայտում և խարանների վերացում» թեմայով միջազգային գիտական համաժողովում հայտարարել է՝ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա համարում է, որ Հայաստանի կողմից ինչ որ ժամանակ օկուպացված ադրբեջանական հողերում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մզկիթների և պաշտամունքի վայրերի ոչնչացումն է։
ԿՄՎ-ի նախագահը նշել է, որ բացի ադրբեջանցիների իրենց հայրենի հողերից նպատակագրված վտարումից, Հայաստանում իսլամաֆոբիայի օրինակ է հանդիսանում Արևմտյան Ադրբեջանում գտնվող Իրավանի ավագանու գործունեության կասեցումը, որտեղ կա ավելի քան 300 պաշտամունքի վայր։
«Սակայն, ԿՄՎ-ի մայիսի 22-ին կայացած ավագանու նիստում որոշում է կայացվել վերականգնել Իրավանի ավագանու գործունեությունը»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համատեղ պայքար մղել նրանց դեմ, ովքեր իսլամն օգտագործում են քաղաքական նպատակներով։
«Ազգային և բարոյական արժեքները մեր ժողովրդի հարստությունն են, որը պետք է պաշտպանված լինի արտաքին ազդեցությունից։ Ֆրանսիայում, Դանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում իսլամաֆոբիան լայնորեն տարածված է»։