Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
 Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
11:08     22 05 2025    
Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը թյուրքական պետությունների միջև արդյունավետ համագործակցության օրինակ է, որը դրականորեն է գնահատվում միջազգային հանրության կողմից։ Բաքուն և Անկարան պետք է պահպանեն այս միասնությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Անկարայի սոցիալական գիտությունների համալսարանում «Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը և Եվրասիայի ապագան» թեմայով գիտաժողովում։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Շաֆիևը նշել է, որ տարածաշրջանում ներկայումս փաստացի խաղաղություն է, և ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը այն ամրապնդելու համար։

«Այնուամենայնիվ, այս ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ: Հայաստանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Տարածքային պահանջներ կան նաև Թուրքիայի նկատմամբ: Մենք պահանջում ենք այս դրույթը բացառել Հայաստանի սահմանադրությունից: Կա նմանատիպ միջազգային փորձ՝ 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրի և Հյուսիսային Մակեդոնիայի օրինակի տեսքով: Դրանց հիման վրա կարելի է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս