Zinvor.info-ի փոխանցմամբ` «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները կտեւեն հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 6-ը:
Ըստ ԱՄՆ բանակի մամուլի ծառայության, զինվորական զորավարժություններում 15 դաշնակից եւ գործընկեր երկիր`Վրաստան, Էստոնիա, Գերմանիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա, Թուրքիա, Ուկրաինա, Կանադա, Իտալիա եւ Ադրբեջանից կմասնակցեն շուրջ 2500 անձնակազմ:
Զորավարժությունների նպատակը Միացյալ Նահանգների, Վրաստանի, դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների զինվորականների վերապատրաստման եւ փոխգործակցության մակարդակի բարձրացումն է:
Agile Spirit 2021 զորավարժությունները կանցկացվեն հրամանատարաշտաբային,դաշտային պայմաններում, կիրականացվեն գումարտակների մակարդակի հրաձգության առաջադրանքներ:
ԱՄՆ –ի բանակի տեխնիկան, որը կմասնակցի զորավարժություններին, արդեն առաքվել է Վրաստան:
Նշենք, որ «Agile Spirit 2021» զորավարժություններն անցկացվում են ամեն տարի Վրաստանում 2011 թվականից, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ: