Աղդամի շրջանում տեղի է ունեցել նոր զորամասերի բացումը – ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Աղդամի շրջանում տեղի է ունեցել նոր զորամասերի բացումը –  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:28     16 07 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն շարունակվում են՝ ազատագրված տարածքներում տեղակայված ստորաբաժանումներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու, զորքերի ծառայությունը կազմակերպելու և սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավման վերաբերյալ միջոցառումները:

Ինչպես հայտնում էZinvor.info-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, ծառայողական և մարտական գործողությունները կազմակերպելու և անձնակազմի պատշաճ կենցաղային պայմանները ապահովելու համար՝ Աղդամի շրջանի տարածքում շահագործման է հանձնվել՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած և տարբեր նպատակներով սարքավորումներից բաղկացած մոդուլային տիպի ևս մեկ զորամաս:

Ռազմական միավորման հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը՝ պաշտպանության նախարարի շնորհավորանքներն է փոխանցել զորամասի բացման կապակցությամբ և հաջողություններ մաղթել ծառայության մեջ:

Զառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողների արժեքավոր նվերներ են հանձնվել:

Հարկ է նշել, որ զորքերի մարտական հերթապահության բարձր մակարդակիով կազմակերպման և անցկացման նպատակով, մոդուլային տիպի համալիրներում սենյակները հագեցած են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանիտարական հարմարություններով և այլն:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Աղդամ  


Լրահոս