Խոջալուի Ցեղասպանությունը - Ճշմարտություններ
|
|
Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ամենաարյունոտ էջը Խոջալու քաղաքում իրականացված ցեղասպանությունն է: Ղարաբաղի միակ օդանավակայանը գտնվում էր հենց այս քաղաքում:
|
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները նախկին ԽՍՀՄ-ի 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմի և ծանր տեխնիկայի աջակցությամբ, որը տեղակայված էր Խանքենդի քաղաքում, գրոհի անցան Խոջալու քաղաքի վրա: Նախքան գրոհը քաղաքը մասսայական հրետակոծության էր ենթարկվել, ինչի հետևանքով, այրվում էին քաղաքի գրեթե բոլոր տները: Խոջալուի բնակիչներին մնում էր մի բան. Ճեղքել շրջափակումը և շարժվել Աղդամի ուղղությամբ: Սակայն, դա նրանց չհաջողվեց: Հայկական զինված կազմավորումները 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Այդ գիշեր սպանվեց 613 անզեն մարդ, այդ թվում՝ 63 երեխա, 106 կին և 70 ծեր մարդ: Ամբողջովին ոչնչացվել է 8 ընտանիք, 25 երեխա կորցրել է 2 ծնողներին, 130 երեխա՝ 1 ծնողին: Վիրավորվել է 487 մարդ, գերի է վերցվել 1275 հոգի, 150-ը անհայտ կորել է: Հիմա դուք էկրանին տեսնում եք ադրբեջանական Խոջալու քաղաքում իրականացված ցեղասպանության կազմակերպիչների ու կատարողների լուսանկարները, որոնք մինչ օրս մնում են անպատիժ: Դրանք են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրանք բոլորն էլ ծնունդով Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզից են: Գործող բոլոր միջազգային կոնվենցիաները, աշխարհի բոլոր երկրների օրենքները դատապարտում են նման ցեղասպանությունները: Աշխարհը պետք է իմանա, որ այս ոճրագործությունը ուղղված էր ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ:
«1992 թվականին հայկական զինված կազմավորումների կողմից Խոջալու քաղաքում իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարի վերջերի ամենամեծ ողբերգությունն է»,-ասել է փորձագետ (Իսրայել) Արիե Գուտը:
«Ի՞նչ է ցեղասպանությունը: Դա էթնիկական հողի վրա զանգվածային սպանություն է: Խոջալու քաղաքում մարդիկ սպանվել են հենց ադրբեջանցի լինելու պատճառով»,-ասել է պատմաբան, ճարտարապետ (ՈՒկրաինա) Տատյանա Կրուպան:
«Ցավալի է խոստովանել, որ իմ ազգը ընդունակ է նման բան անել»,-նշել է Ուկրաինայի բնակչուհի Ռիմա Սարկիսովան:
«Խոջալուի ցեղասպանության 27-րդ տարելիցի կապակցությամբ կուզենայի ցավակցություն հայտնել ադրբեջանական ժողովրդին»,-ասել է դպրոցական (Էստոնիա) Իրինա Կովզանովիչը:
«Այս ոճրագործությունը կատարածներին անգամ մարդ անվանել չի կարելի: Իհարկե, ես ցավակցություն եմ հայտնում ողջ ադրբեջանական ժողովրդին, բոլոր տուժածներին ու զոհվածների հարազատներին»,-ասել է Բաքվի նախկին բնակչուհի Օքսանա Ալթունյանը:
«Հայ անջատողականները ոչ մի բանի առաջ չեն կանգնել, ավերել են մզկիթներն ու թանգարանները, սպանել են անմեղ մարդկանց: Խոջալու քաղաքում տեղի ունեցածը կոտորած էր»,-նշել է ղազախստանցի գրող Նասիխա Քենժինան:
«Լեռնային Ղարաբաղը, անշուշտ, պետք է վերադարձվի իսկական տերերին՝ ադրբեջանցի թուրքերին: Ղարաբաղի խանությունը ադրբեջանական պետություն էր: Ես չեմ հասկանում ,թե ինչու են հայերը հավակնում այս հողերին», -ասել է Ղազախստանի բնակիչ Երմեկ Մուրումբաևը:
Հեշթեգներ.
Խոջալուի-Ցեղասպանություն