Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
 Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
16:20     09 04 2025    
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում՝ զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել՝ երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորելու, քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», - ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս