Հիքմեթ Հաջիևը և Բիրոլ Աքգյունը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
  Հիքմեթ Հաջիևը և Բիրոլ Աքգյունը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
08:34     20 08 2025    
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատնից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաև Անկարայի և Բաքվի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային զարգացումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Բիրոլ-Աքգյուն