Ըստ
Zinvor.info-յի, այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի դեսպանատունը։
Տեղեկատվության համաձայն, Սոֆի Լագուտը նշանակվել է Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան։
Նոր դեսպան Ս. Լագուտը նույնպես այս մասին գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջում։
«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և հայրենակիցներին որպես դեսպան Ադրբեջանում։ Ես կկատարեմ այս պաշտոնը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ այս տարածաշրջանում ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությանը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի և Եվրամիության համար», - նշել է դիվանագետը։