Սպիտակ տան մամուլի քարտուղարը կիսվել է Ադրբեջանի դեսպանի հարցազրույցով
  Սպիտակ տան մամուլի քարտուղարը կիսվել է Ադրբեջանի դեսպանի հարցազրույցով
10:57     20 08 2025    
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X-ի իր էջում կիսվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի՝ Washington Examiner պարբերականին տված հարցազրույցով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, «Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրից հետո Ադրբեջանի դեսպանը Թրամփին անվանել է «իսկական խաղաղարար»» վերնագրով հարցազրույցում Խազար Իբրահիմն ընդգծել է Թրամփի վարչակազմի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գործում։

Դիվանագետի խոսքով՝ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Բաքուն վստահ է եղել, որ ԱՄՆ առաջնորդը դրական փոփոխությունների կհասնի Կովկասում։

Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան