Ալիևներն այցելել են Գյանջա
  Ալիևներն այցելել են Գյանջա
15:02     20 08 2025    
Օգոստոսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Գյանջա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ և Մեհրիբան Ալիևները այցելել են քաղաքի կենտրոնում տեղադրված մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանը և ծաղիկներ դրել հուշարձանի պատվանդանին։

Նախագահը և առաջին տիկինը տեղեկացվել են Գյանջայում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիևներ   Գյանջա