Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Բինալի Յըլդըրըմը շնորհավորել է Իլհամ Ալիևին
10:05     20 08 2025    
Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանի հետ համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը:

«Այս պատմական իրադարձությունը Ադրբեջանի ռազմավարական դիրքի և ուժեղ առաջնորդության, ինչպես նաև Ղարաբաղում տարած պատմական հաղթանակից տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և զարգացման անցման հստակ ցուցիչ է։ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական կարևոր նախագիծ է, որը կկապի թյուրքական աշխարհը, կուժեղացնի առևտրային կապերը և ավելի կամրապնդի մեր ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները։

Խորապես համոզված եմ, որ Ձերդ Գերազանցության իմաստուն ղեկավարության ներքո Ադրբեջանը կշարունակի առաջատար դեր խաղալ թյուրքական աշխարհում տարածաշրջանային կայունության և միասնության ապահովման գործում։ Օգտվելով առիթից՝ վստահություն եմ հայտնում, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունն ավելի կամրապնդվի «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա, և մեր երկրները այսուհետ էլ բազմաթիվ պատմական հաջողությունների կհասնեն՝ հանուն ընդհանուր նպատակների իրականացման», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բինալի-Յըլդըրըմ   Իլհամ-Ալիև