Ադրբեջանի ՌՕՈՒ «Super Mushshak» ինքնաթիռները օդ են բարձրացվել
12:20
20 08 2025
2025 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնական թռիչքներ են իրականացվել «Super Mushshak» ուսումնական ինքնաթիռներով։
Այս մասին Zinvor.info-յին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Ռազմական օդաչուների առողջական վիճակը ստուգելուց, անվտանգության կանոններին ծանոթացնելուց և ինքնաթիռի վերահսկողական զննում անցկացնելուց հետո, թռիչքային անձնակազմերը սկսել են կատարել ուսումնական թռիչքների առաջադրանքները։
Պլանի համաձայն՝ երիտասարդ օդաչուները հաջողությամբ կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքները, թռիչքներ նշված երթուղիներով՝ ինչպես անհատապես, այնպես էլ ավիացիոն խմբերի կազմում, կատարելով տարբեր բարձրություններում պիլոտաժային մանևրներ, ինչպես նաև այլ առաջադրանքներ։
Կատարվել են ուսումնական թռիչքների ընթացքում տրված բոլոր առաջադրանքները, որոնց նպատակն էր բարձրացնել ռազմական օդաչուների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և կատարելագործել գործնական հմտությունները։