Անցկացվել է մարտավարական վարժանք՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:03
22 05 2021
Համաձայն 2021 թվականի գործողությունների համատեղ ծրագրի, անցկացվել է մարտավարական վարժանք ՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ:
Ըստ Պաշտպանության նախարարության, Ադրբեջանական բանակի համազորային ուսումնավարժարանում անցկացված զորավարժության հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների փոխգործակցությունը և մարտունակությունը, զարգացնել օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների ռազմական գործառնական որոշումների կայացման, նախաձեռնողականության և կառավարման հմտությունները, տեղեկացնում է Zinvor.info-ն:
Զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները կատարել են առադրանքներ, օրվա տարբեր ժամերին գաղտնի ճանապարհներով ներթափանցման պայմանական հակառակորդի պաշտպանության խորքերը ՝ գրավելով հրամանատարական կետերն ու ռազմական օբյեկտները:
Զորավարժություն ընթացքում հիմնական ուշադրությունը ուղղվել է գաղտնի գործողությունների կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, թշնամու սադրանքների կանխմանը և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրմանը: