Անհայտ կորածներ. Ադրբեջանում համակարգվում են տասնյակ հազարավոր դոնորների կենսանմուշները
  Անհայտ կորածներ.  Ադրբեջանում համակարգվում են տասնյակ հազարավոր դոնորների կենսանմուշները
14:29     10 03 2025    
Մարտի 1-ի դրությամբ Ադրբեջանում համակարգված են ավելի քան 11000 դոնորների կենսաբանական նմուշներ՝ կապված 3700 անհայտ կորածների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆեթ Հասանովը՝ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցի ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով, 2023 թվականից կենսաբանական նմուշների հավաքումն իրականացնում է Գենետիկական հետազոտությունների կենտրոնը, որը ստեղծվել է Պետական անվտանգության ծառայության գլխավոր ռազմաբժշկական վարչությունում՝ նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։

«Կենտրոնը քաղում և արխիվավորում է հավաքված կենսաբանական նմուշների ԴՆԹ-ի պրոֆիլները», - ասել է Հասանովը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս