Ադրբեջանի և Բելառուսի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
 Ադրբեջանի և Բելառուսի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
13:25     19 05 2021    
Ադրբեջանի և Բելառուսի ստորագրել են 2021 թ. Երկկողմ համագործակցության ծրագիր:


Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2021 թ. ռազմական համագործակցության ծրագիր:

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:

Նշվել է, որ մայիսի 18-ին ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակության հետ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեությունը, փորձի փոխանակման նպատակով մասնագետների խմբերի այցելությունների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Վերջում նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության ծրագիր:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս