Ադրբեջանցի ծովային հետևակայինները կատարելագործել են սաստիկ սառնամանիքի պայմաններում մարտ վարելու հմտությունները
  Ադրբեջանցի ծովային հետևակայինները կատարելագործել են սաստիկ սառնամանիքի պայմաններում մարտ վարելու հմտությունները
10:05     01 03 2025    
Ադրբեջանի Ռազմածովային ուժերի ծովային հետևակային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են «Խոր ձյան և սաստիկ սառնամանիքի պայմաններում մարտ վարելու» զորավարժություններ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, վարժանքների սցենարի համաձայն, կատարվել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման առաջադրանքներ։

Հետախուզական տվյալների հիման վրա թշնամու թաքստոցների կոորդինատները ճշգրտելուց հետո ծովային հետևակայինները առաջ են շարժվել նշանակված ուղղությամբ ձյունածածկ անտառապատ տեղանքով: Պայմանական հակառակորդի հայտնաբերված դիվերսիոն-հետախուզական խումբը վնասազերծվել է բարձր պրոֆեսիոնալիզմով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս