Ադրբեջանում ավարտվել է ՌՕՈՒ ենթասպաների պատրաստման հերթական դասընթացը
 Ադրբեջանում ավարտվել է ՌՕՈՒ ենթասպաների պատրաստման հերթական դասընթացը
14:21     14 02 2025    
Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ Ռազմաօդային ուժերի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել «Ենթասպաների պատրաստության դասընթացի» հերթական ավարտը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, արարողության ժամանակ ելույթ ունեցած գեներալ-մայոր Նամիկ Բայրամովը ՊՆ ղեկավարության անունից շնորհավորել է շրջանավարտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության մեջ։ Նա հատուկ ընդգծել է նման դասընթացների կարևորությունը զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի և մարտունակության բարձրացման առումով։

Կուրսի շրջանավարտ Զաուր Մամեդովը շնորհակալություն հայտնեց ՊՆ ղեկավարությանը ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար և բոլոր շրջանավարտների անունից վստահեցրել, որ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն ծառայության մեջ։

Արարողությունն ավարտվել է վկայագրերի հանձնմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս