Ադրբեջանական բանակում շարունակվում է ուսումնական նոր շրջանին նախապատրաստման գործընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում շարունակվում է ուսումնական նոր շրջանին նախապատրաստման գործընթացը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:14     04 02 2025    
2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված ուսումնական նոր շրջանի մեկնարկին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, միջոցառումների ժամանակ անձնակազմին են ներկայացվել ՊՆ ղեկավարության հրամաններն ու պահանջները՝ զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակի պահպանման, մարտավարության ու պատրաստության նոր մեթոդների կիրառման վերաբերյալ։ Նշվել է վարժությունների և մարզումների որակի և ինտենսիվության բարձրացման կարևորությունը։

Վերջում զորամասերն անցկացրել են շարային ստուգումներ, ստուգվել է նյութատեխնիկական բազայի, մարտական տեխնիկայի և սպառազինության վիճակը, զինտեխնիկայի և սպառազինության վիճակը, կանոնակարգային փաստաթղթերի պահանջների կատարումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս