Ադրբեջանի ԶՈՒ-ի հրթիռահրետանային մարտկոցները՝ մարտական հրաձգություններով մարտավարական զորավարժություններ են անցկացվում
  Ադրբեջանի ԶՈՒ-ի հրթիռահրետանային մարտկոցները՝  մարտական հրաձգություններով մարտավարական զորավարժություններ են անցկացվում
18:30     16 04 2021    
Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային մարտկոցները՝ մարտական հրաձգություններով մարտավարական զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով:

Զորավարժություններ կազմակերպվել են Պաշտպանության նախարարի կողմից հաստատված՝ 2021 թվականի մարտական պատրաստության պլանին համապատասխան:

Անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով անցկացվող մարտավարական զորավարժություններում իրականացվել են՝ տարբեր տրամաչափի զենքերից և հրթիռահրետանային կայանքներից ցուցադրական մարտական հրաձգություններ:

Զորավարժություններ անցկացվում են մարտականին մոտ պայմաններում: Զորավարժությունների ընթացքում՝ մեր զորքերի ճշգրիտ կրակով ոչնչացվել են նշանակված պայմանական թիրախները:

Ստորաբաժանումների ղեկավարման գործնական հմտությունների կատարելագործմանը, մյուս զորատեսակների հետ փոխգործակցությամբ և Հայրենական պատերազմում ձեռք բերված փորձի հաշվառմամբ՝ նրանց մարտական գործողությունների կազմակերպմանը ուղղված զորավարժությունները շարունակվում են:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս