Պաշտպանության նախարարը հրամանատարներին հավաքել է Խանքենդիում
  Պաշտպանության նախարարը հրամանատարներին հավաքել է Խանքենդիում
18:01     21 01 2025    
Հունվարի 21-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ԱՀ պաշտպանության նախարարությունից։

Խորհրդակցությանը, որն անցկացվել է Խանքենդի քաղաքում, մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Ցամաքային զորքերի շտաբը ու զորամիավորումների հրամանատարները։

Նախ մեկ րոպե լռությամբ հարգել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրենց կյանքը տված նահատակների հիշատակը։

Պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է ԱՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների մասին։

Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումները և զինվորական կարգապահության վիճակը։

Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը կատարելագործելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու վերաբերյալ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Զաքիր-Հասանով  


Լրահոս