Անցկացվել են խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական վարժանքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Անցկացվել են խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական վարժանքներ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:14     13 04 2021    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2021 մարտական պատրաստության պլանի համաձայն՝ խաղաղապահ ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-ին հայտնել են, որ անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ուղղված վարժանքների ընթացքում ստուգվել են զինծառայողների ռազմական, բարոյական, հոգեբանական, ֆիզիկական, բժշկական և հատուկ պատրաստվածությունը:

Նշենք, որ ներկայումս ադրբեջանական բանակի խաղաղապահները մասնակցում են Աֆղանստանում և Հարավային Սուդանում առաքելություններին:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս