Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել Շուշայում և Լաչինում տեղակայված միավորումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:53
08 04 2021
Ադրբեջանի նախագահ, Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանին համապատասխան` շարունակվում են կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները` ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, ապրիլի 7-ին՝ զորավարժությունների հաջորդ փուլը դիտարկելու համար առաջադրանքների կատարման տարածք ժամանած, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է՝ տեղանքում տեղակայված դաշտային հրամանատարական կետեր, հետաքրքրվել զորավարժությունների կազմակերպման և ընթացքի վերաբերյալ:
Զ.Հասանովը տեղեկացվել է այն մասին, որ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կատարվում են կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: Նախարարը կապ է հաստատել՝ Ռազմաօդային ուժերի, Ռազմածովային ուժերի, Հրթիռային և հրետանային ուժերի և Հատուկ նշանակության ուժերի հրամանատարական կետերի հետ, ինչպես նաև ստուգել է կապի կայունությունն ու անընդհատությունը:
Նա տեսակոնֆերանսի միջոցով կապ է հաստատել՝ Շուշայում, Լաչինում, Քելբաջարում և մյուս ազատագրված տարածքներում տեղակայված միավորումների և զորամասերի շտաբների հետ, տվել է համապատասխան հանձնարրականներ՝ զորավարժությունների ընթացքի հետ կապված: