Լայնածավալ զորավարժություններում ներգրավված ադրբեջանական զորքերը դուրս են բերվում կենտրոնացման շրջաններ. Տեսանյութ
 Լայնածավալ զորավարժություններում ներգրավված ադրբեջանական զորքերը դուրս են բերվում կենտրոնացման շրջաններ.  Տեսանյութ
16:18     16 03 2021    
Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների պլանի համաձայն՝ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում կենտրոնացման շրջաններ և ստեղծվում են խմբավորումեր, տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Զորքերի կառավարման հրամանատարական կետերում կազմակերպվում է մարտական աշխատանք:

Նշենք, որ զորավարժություններում ներգրավված են մինչև 10 000 զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, շուրջ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս