Հրամանատարական վարժանքներ՝ Նախչըվանի կայազորի զորքերում. Տեսանյութ
 Հրամանատարական վարժանքներ՝ Նախչըվանի կայազորի զորքերում.  Տեսանյութ
13:33     04 03 2021    
Նախչըվանի կայազորի զորքերի 2021 թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների ու հրամանատարի տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն ՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հիմնական ուշադրությունը դարձվել է սպաների բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանմանը, որը հրամանատարական որակների հիմքն է կազմում խաղաղ ժամանակ և պատերազմում:

Պարապմունքների ժամանակ գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները ու հրամանատարի տեղակալները իմիտացրել են 44-օրյա Հայրենական պատերազմին մասնակցած ստորաբաժանումների մարտական փորձն արտացոլող գործողություններ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս