Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հանդիպման ընթացքում, վերոնշյալ հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, որը ստորագրվել է 2024 թվականի օգոստոսի 30-ին, կողմերը ծանուցումներ են փոխանակել իրենց երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ։
Նկատի ունենալով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածը նախատեսում է դրա ուժի մեջ մտնելը նման ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի նոյեմբերի 1-ից:
Կողմերը մտքեր են փոխանակել՝ սահմանագծերի հետագա սահմանազատման աշխատանքների համար հատվածների/մասների հերթականության վերաբերյալ։
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան հանձնարարականների նախագծեր։
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հաջորդ հանդիպմանանցկացման օրը և վայրը։
Հանձնաժողովների նիստից հետո ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առանձին-առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության հարցեր։