AZAL ինքնաթիռի վթար. Պաշտոնական Բաքուն մեղադրում է Մոսկվային հանրությանը մոլորեցնելու մեջ
  AZAL ինքնաթիռի վթար. Պաշտոնական Բաքուն մեղադրում է Մոսկվային հանրությանը մոլորեցնելու մեջ
14:18     05 09 2025    
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) խոցված ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ ոչ միայն զարմանալի է, այլև մոլորեցնող է հանրության համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերությունից AZAL-ի և ուղևորների համար ապահովագրական վճարումները և ինքնաթիռի վթարի հետ կապված՝ Ռուսաստանի կառավարությունից Ադրբեջանի փոխհատուցման պահանջները բոլորովին տարբեր հասկացություններ են, և դրանց միջև հավասարության նշան դնելը հիմնարար սխալ է։

«Ապահովագրական վճարումների կատարման գործընթացն արդեն 6 ամիս է, ինչ շարունակվում է, և այդ վճարումները տրամադրվում են AZAL ապահովագրական պայմանագրի շրջանակներում, այսինքն՝ դրանք պարտավորություններ են ինքնաթիռի և ուղևորների ապահովագրության շրջանակներում: Ինչ վերաբերում է այն փաստին, որ վճարումները կատարում է ռուսական ապահովագրական ընկերությունը, ապա պետք է նշել, որ սովորաբար ինքնաթիռների ապահովագրությունն իրականացվում է միջազգային ապահովագրողների միջոցով: Հաշվի առնելով, որ Ռուսաստանում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի գործում, AZAL ինքնաթիռը ապահովագրվել է ռուսական ընկերության միջոցով», - հայտնել է Ա. Հաջիզադեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   AZAL  


Լրահոս