Ադրբեջանի ԱԳՆ. խորապես վշտացած ենք Լիսաբոնում ֆունիկուլյորի հետ կապված ողբերգության կապակցությամբ
  Ադրբեջանի ԱԳՆ.  խորապես վշտացած ենք Լիսաբոնում ֆունիկուլյորի հետ կապված ողբերգության կապակցությամբ
17:55     04 09 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լիսաբոնում «Գլորիա» ֆունիկուլյորի վթարի կապակցությամբ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով արտաքին գործերի նախարարության X-ի էջին։

«Խորապես վշտացած ենք Լիսաբոնում «Գլորիա» ֆունիկուլյորի ողբերգական վթարի կապակցությամբ։

Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս