Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը Զաքիր Հասանովը նշել է, որ մեր երկրների միջև ռազմական կապերը կառուցված են բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։ Նա հատկապես ընդգծել է՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։
Պաշտպանության նախարարը Պակիստանի պատվիրակությանը տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
Սահիր Շամշադ Միրզան ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը՝ ադրբեջանա-պակիստանյան ռազմական համագործակցության զարգացման գործում։ Հյուրը շնորհավորել է պաշտպանության նախարարին գալիք Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Պակիստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Խազար Ֆարհադովը, քննարկվել են՝ մեր երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info