Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Նախարարների կաբինետում, Ալի Ասադովը ուղերձում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին խորհրդարանական ընտրություններում՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Նա այս հաղթանակը համարել է, որպես երկրում վարվող քաղաքական կուրսի նկատմամբ՝ բարեկամ վրաց ժողովրդի կողմից աջակցության ևս մեկ հաստատում։ Ալի Ասադովը վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կծառայեն Վրաստանում հետագա բարգավաճմանն ու առաջընթացին և ավանդ կներդնեն ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և բարիդրացիության վրա։
Zinvor.info