Ադրբեջանցի զինծառայողները հաջողությամբ ավարտել են «Ձմեռային զորավարժություններ-2021»-ը. Տեսանյութ
 Ադրբեջանցի զինծառայողները հաջողությամբ ավարտել են «Ձմեռային զորավարժություններ-2021»-ը.  Տեսանյութ
00:20     16 02 2021    
Նախչըվանի Առանձին համազորային բանակի զինծառայողները, որոնք «Ձմեռային զորավարժություններ-2021»-ում ըստ արժանվույն ներկայացրեցին Ադրբեջանը, վերադարձել են իրենց ծառայության վայր:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝ փետրվարի 11-ին կայացել է «Բարձր մակարդակի դիտորդի օր» և «Ձմեռային զորավարժություններ-2021»-ի մարտական կրակի փուլը:

Զորավարժությունների կրակային փուլում դեսանտային խմբերը ռազմատրանսպորտային և հարվածային ուղղաթիռների աջակցությամբ առաջ են շարժվել դեպի պայմանական հակառակորդի տեղակայման վայր: ATAK մարտական ուղղաթիռներն ապահովել են հատուկ ստորաբաժանումների անվտանգությունը: Հրետանին ԱԹՍ-ների օգնությամբ թիրախավորել է պայմանական հակառակորդի դիրքերը:

Զորավարժությունների վերջում զինծառայողները պարաշյուտային թռիչք են կատարել և երկնքում ցուցադրել Ադրբեջանի և Թուրքիայի պետական դրոշները:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս