Zinvor.info-յի փոխանցմամբ՝ կամուրջը կապում է Արազ գետի ադրբեջանական և իրանական ափերը:
2020 թվականի հոկտեմբերի 18-ին Խուդաֆերինի կամրջի հետ մեկտեղ օկուպացիայից ազատագրվել են Ջաբրայիլի շրջանի ևս երկու բնակավայր՝ Հաջըլը և Հաջը Իսագլը գյուղերը։
Ազատագրված տարածքներում բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը:
Նշենք, որ Խուդաֆերինի կամուրջները եզակի ճարտարապետական կոթողներ են, 11 և 15 կամար ունեցող կառույցներ, որոնք թվագրվում են 11-13-րդ դարերին։ Դրանք կառուցվել են քարից և երեսպատվել մեծ սալերով։ Հետազոտողները համակարծիք են, որ 11 կամար ունեցող կամուրջը կառուցվել է Հուլավուների օրոք՝ հնագույն կամրջի ավերակների վրա։ Դրա երկարությունը մոտ 130 մետր է, լայնությունը՝ 6 մետր, բարձրությունը գետի մակարդակից՝ 12 մետր։ Ներկայումս պահպանվել են կամրջի միայն երեք միջին կամարները, կամրջի առափնյա հատվածները քանդվել են 20-րդ դարի 30-ական թվականներին՝ խորհրդային իշխանությունների որոշմամբ։
Ներկայում Արազ գետի վրա կառուցվել են «Խուդաֆերին» և «Կույսի աշտարակ» հիդրոհանգույցները և հիդրոէլեկտրակայան։
Հայրենական պատերազմում տարած հաղթանակից 6 օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելեցին օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջան։ Պետության ղեկավարը երկրի դրոշը բարձրացրեց պատմական Խուդաֆերինի կամրջի վրա։ Խուդաֆերինը, որը խոր հետք է թողել ադրբեջանական ժողովրդի հոգևորության և պատմության մեջ, ազգային հպարտության աղբյուր է։