Կարսում շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ-երի զորավարժությունները
13:22
08 02 2021
Շարունակվում են՝ Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի «Ձմեռ -2021» համատեղ զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Anadolu» - ին, այս մասին հայտնել են՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունում:
Այսպես, զորավարժությունների շրջանակներում զինվորականները ստատիկ ցատկեր են մշակել:
Զորավարժություններից տեսակադրերը հրապարակվել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան էջում:
«Ձմեռ-2021» զորավարժությունները անցկացվում են Թուրքիայի Կարսի նահանգում՝ փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժությունների նպատակ է՝ համատեղ գործողությունների կատարման ընթացքում ապահովել գործողությունների համակարգումը, ինչպես նաև նոր սպառազինության և տրանսպորտային միջոցների փորձարկումը: