Թուրքիան 20 միավոր ականազերծող մեքենա է ուղարկել Ադրբեջան
 Թուրքիան 20 միավոր ականազերծող մեքենա է ուղարկել Ադրբեջան
13:28     05 02 2021    
Թուրքիան Ադրբեջանին 20 միավոր ականազերծող մեքենա է տրամադրել:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին գրված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության թվիթերյան էջում:

«Մենք եղբայրական Ադրբեջան արտահանում ենք 20 միավոր «MEMATT» (մեխանիկական ականազերծող մեքենա), որոնք արտադրվել են մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ASFAT AS»-ի կողմից: Առաջին խմբաքանակը մեր Ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով արդեն ուղարկվել է Բաքու», - նշված է հաղորդագրության մեջ:

Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս