Ֆինլանդիայի նախագահը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին
Ֆինլանդիայի նախագահը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին
09:46     01 10 2024    
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի կլիմայական COP29 համաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին մայրաքաղաքում։

Այս մասին Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում և Հարավային Կովկասի այլ երկրներում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը։

«Մեր նախագահի մասնակցությունը COP29-ին ցույց է տալիս, որ կլիմայական խնդիրները, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքները, դրանց մեղմացումը և ադապտացման հարցերը մեծ նշանակություն ունեն Ֆինլանդիայի համար», - ասել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆինլանդիա   Ադրբեջան  


Լրահոս