Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսին։
«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երրորդ երկկողմ հանդիպումը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ հանդիպման ստույգ ժամկետը դեռ չի հաղորդվում։ Ֆիցսիմոնսը նաև նշել է, որ այս հանդիպումը պետք է ծառայի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիր մարմինների ղեկավարները մինչ այդ հանդիպել են մայիսի 16-ին։
Zinvor.info