Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին
 Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին
16:21     30 01 2026    
Հունվարի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեռլիան Հելմիի հավատարմագրերը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Հանդիպմանը Իլհամ Ալիևը հիշել է Դավոսում և Շարմ էլ Շեյխում Ինդոնեզիայի նախագահի հետ ունեցած իր շփումները և հայտնել, որ նրան պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան:

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի համար մեծ պատիվ է ընդունվել Տնտեսական համագործակցության կազմակերպություն (D-8) և երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին, այդ թվում՝ Ինդոնեզիային: Պետության ղեկավարը սա համարել է Ադրբեջանի նկատմամբ հարգանքի և եղբայրության դրսևորում:

Գոհունակություն հայտնելով ադրբեջանա-ինդոնեզական հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է քաղաքականության, տնտեսության, փոխադարձ ներդրումների և գործարար կապերի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով պետության ղեկավարին ընդունելության համար՝ Բեռլիան Հելմին վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ինդոնեզիա  


Լրահոս