Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին
 Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին
16:28     30 01 2026    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պապակոնստանտինուի հավատարմագրերը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Դեսպանի հետ զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը գոհունակությամբ հիշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ իր հանդիպումները Ադրբեջանում COP29-ի, անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում և այլ միջազգային միջոցառումների ժամանակ։ Նախագահն ընդգծել է, որ այդ հանդիպումներում բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ, նշել է, որ այս երկխոսությունը մեծ նշանակություն ունի ադրբեջանա-հունական հարաբերությունների զարգացման առումով։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ երկու երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության բնագավառում, որը այսօր գլոբալ անվտանգության հիմնական գործոն է։ Նա հույս է հայտնել, որ ապագայում ավելի շատ շփումներ կլինեն բիզնեսի ներկայացուցիչների միջև, կկատարվեն փոխադարձ ներդրումներ, և դեսպանները նշանակալի դեր կխաղան այս գործընկերության զարգացման գործում։

Մարիա Պապակոնստանտինուն հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատել Ադրբեջանում և վստահեցրել, որ ամեն ջանք կգործադրի կանաչ էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում երկկողմ կապերի զարգացման համար: Նա նաև անդրադարձել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության կարևորությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հունաստան  


Լրահոս